00:00:00

Հանրապետության տոնի առիթով ՀՀԿ-ն ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանական համալիր

00:36, 29 մայիս 2019

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, այդ թվում` կուսակցության բազմաթիվ նորագիր երիտասարդների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները: Դրանք 1987թ. Վլադիմիրքաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվել են Հայաստան և ամփոփվել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակը հավերժացնող խորհրդանիշ: Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դրել նրա շիրմաքար-խաչքարին, մոմ վառել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում և օրվա խորհրդին հաղորդակից աղոթել ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար: Հանրապետականներն իրենց ուխտագնացության հիմքում դրել են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը»: На данном изображении может находиться: 6 человек, люди стоят, небо, облако, обувь, на улице и природа На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят и на улице

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր