00:00:00

Սերժ Սարգսյանը մի քանի ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի

21:45, 28 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա եւ մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Սերժ Սարգսյանը մի քանի ՀՀԿ-ականների ուղեկցությամբ այցելել է Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սպիտակավոր եկեղեցում է ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհ»,- նշում է Շարմազանովը: Նրանք հարգանքի տուրք էն մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին: «Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ: Փա՛ռք մեր նահատակված եւ կենդանի հերոսներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - ասված է Շարմազանովի գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր