00:00:00

Ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Opel-ին. կան վիրավորներ

21:21, 28 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FՍ 361 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարազդատ Ավենյանին պատկանող BMW մակնիշի 01 QX 085 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հենրիկ Սաֆարյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel Zafira մակնիշի 35 XT 503 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արարատ Պետրոսյանն ու Արման Պետրոսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր