00:00:00

Մահացել է Human Rights Watch-ի հիմնադիր Ռոբերտ Բեռնշտեյնը

16:34, 28 մայիս 2019

Հայտնի ամերիկացի հրատարակիչ և իրավապաշտպան Ռոբերտ Բեռնշտեյնը մահացել է Նյու Յորքում, 96 տարեկան հասակում, հայտնում է The New York Times-ը:
Հարվարդի շրջանավարտը, Simon & Schuster հրատարակչությունում տասնամյա աշխատանքից հետո 1956 թ.-ին տեղափոխվել է Random House, որը ղեկավարել է 1966 թ.-ին և այն դարձրել աշխարհի խոշորագույն հրատարակչական ընկերություններից մեկը: 25 տարիների ընթացքում, Ռոբերտ Բեռնշտեյնի ղեկավարությամբ, Random House-ը հրատարակել է այնպիսի հեղինակների գրքեր, ինչպիսիք են Թոնի Մորիսոնը, Գոռ Վիդալը, Թեոդոր Սյուզ Գայսլը, Ուիլյամ Սթայրոնը, Ուիլյամ Ֆոլկները, Էդգար Դոկտորոուն, Վացլավ Հավելը, խորհրդային այլախոհներին, ներառյալ Անդրեյ Սախարովը և Ելենա Բոները: 1978-ին նա դարձել է մի քանի իրավապաշտպան խմբերի հիմնադիրներից մեկը և նախագահը, որոնք 1988 թ.-ին միավորվելուց հետո ստացել են Human Rights Watch անվանումը: 2011-ին, 88 տարեկան հասակում, նա ևս մեկ իրավապաշտպան կազմակերպություն է ստեղծել՝ Advancing Human Rights, նշելով, որ դա անում է «անհրաժեշտությունից դրդված, քանի որ գտնում է, որ աշխարհում միտումներ կան, որոնք մեծ վնաս են պատճառում ժողովրդավարությանը»: Բազմաթիվ միջազգային մրցանակների և պարգևների դափնեկիր, մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր Ռոբերտ Բեռնշտեյնը մեծ ընտանիք ուներ՝ կինը, երեք որդիները, տասը թոռները և չորս ծոռները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր