00:00:00

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

19:31, 28 մայիս 2019

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի եւ անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլեւ ամրագրեց իր՝ իբրեւ ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու եւ պետականություն ունենալու իրավունքը: Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրեւ ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը եւ պատրաստ է մինչեւ վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար: 100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության եւ պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում: Շնորհավոր տոնդ, Հայաստան: Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր