00:00:00

Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017 թվականի ընտրությունների հետ կապված` քրեական գործ հարուցվի. Ալեն Սիմոնյան

18:12, 28 մայիս 2019

Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նախկինում այնքան   օրինախախտումներ ու անօրինականություններ են եղել, որ այժմ քննիչերը ծանրաբեռնվածությամբ աշխատում են, ավելին՝ անհրաժեշտ է եղել քննիչների  քանակն ավելացնել։ «Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017 թվականի ընտրությունների հետ կապված` քրեական գործ հարուցվի», -  ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ քրեական գործեր կարող են հարուցվել նաև այլ ընտրությունների վերաբերյալ: Ալեն Սիմոնյանը նշեց՝  1996 թվականից սկսած մինչև վերջին ընտրությունները Հայաստանում չի եղել որևէ ընտրություն, որը ՀՀ քաղաքացու մոտ վստահություն է առաջացրել։ «Ես այն մարդն եմ, որ լրագրողներին կոչ եմ արել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին երբեք նախագահ  չանվանել, որովհետև երբևիցե Ռոբերտ Քոչարյանը չի հաղթել Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին: Սերժ Սարգսյանը չի հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին, առավել ևս՝ Րաֆֆի Հովհաննիսյանին», -  ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր