00:00:00

Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է՝ իշխանությունների հետ շատ նորմալ հարաբերություններ ունի

17:48, 28 մայիս 2019

Այսօր Ապարանում լրագրողները ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նա այս իշխանության օրոք ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ իշխանության օրոք։ «Էսօր էդ օրն ա՞ բայց, ես Ձեզ շնորհավորում եմ։ Առաջ եղել է մեկ ֆիրմա, հիմա ընդեղ 7 ֆիրմա է. ես հիմա չեմ իմանում՝ ինչքան ենք վճարել հարկ, բայց գնացե՛ք, նայե՛ք,  կտենաք, որ նորմալ հարկեր ենք վճարել», -   պատասխանեց Սամվել Ալեքսանյանը։ Հարցին՝ ինչպե՞ս են հարաբերությունները ներկայիս իշխանությունների հետ, Ալեքսանյանը պատասխանեց՝ շատ նորմալ։ Ալեքսանյանը չցանկացավ պատաասխանել՝  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին գումար փոխանցե՞լ է, թե՞ ոչ, ավելացնելով՝ ինքը երբեք ոչ մեկից ոչինչ չի թաքցրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր