00:00:00

Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը. Արսեն Թորոսյան

16:39, 28 մայիս 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր և մասնակցել տոնական միջոցառումներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի և ուժի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու ցանկությունը։ Մայիսյան այս գեղեցիկ տոնի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ բոլորիս մաղթում եմ առաջ շարժվելու, մեզ հասած երջանկությունն ամուր պահելու ձգտում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ վերաարժևորելու անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը։ Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն և հավատ՝ վառ ապագայի նկատմամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր