04:14:04

ՀՀԿ-ն նիստ է հրավիրել. ոգեւորված են 40-ն անց «երիտասարդները»

19:12, 22 մարտ 2018

Այսօր երեկոյան նախատեսված է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Այն վարելու է ՀՀԿ-ականների ղեկավար Սերժ Սարգսյանը: Irakanum.am-ի  ունեցած տեղեկություններով Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ քննարկմանը անդրադառնալու է կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցերին: Ի դեպ հերթական գործադիր մարմնի նիստին առավել սրտատրոփ սպասում են հատկապես կուսակցության «երիտասարդները»: Նրանց հետաքրքրում է, թե հատկապես ում է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, որ վարչապետ նշանակվելուն զուգահեռ փորձի փոխանակում էլ պետք է անի: Ի դեպ «երիտասարդների» մեջ իրենց դասել են քառասունն անց Աշոտյանն ու Ավագյան Կարենը: Բացի այդ նիստում անդրադարձ է կատարվելու փողոցային պայքարը ճնշելու եղանակներին: Հիշեցնենք, որ  վաղը Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք, հաջորդ օրը նույնպես: Իսկ ապրիլին՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու գործընթացով փողոց դուրս կգա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31