00:00:00

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

19:11, 22 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ մարտի 21-ին, Երևանի Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ արտի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ https://www.youtube.com/watch?v=T7smZ2Pwxhk

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31