00:00:00

Սարկոզին իր կյանքը դժոխային է անվանել

18:22, 22 մարտ 2018 Աշխարհ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ֆրանսիական դատախազության աշխատակիցներին հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները մթագնում են իր կյանքը։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ «Այդ զրպարտությունը իմ կյանքը դժոխքի է վերածել»,– ասել է նա, ավելացնելով, որ իրեն մեադրում են, առանց մեղքի որևէ ապացույց ներկայացնելու։ Մարտի 20-ին Սարկոզիին կալանքի տակ էին առել՝ Նանտերի ոստիկանական բաժանմունքում։ Այնտեղ նախկին նախագահին կանչել էին հարցաքննության համար՝ 2007 թվականի իր նախընտրական արշավի համար Լիբանանից անօրինական ֆինանսավորում ստանալու կապակցությամբ։ Նշվում է, որ Սարկոզիին հաջորդ օրը բաց են թողել ոստիկանական բաժանմունքից, սակայն չի մանրամասնվում, թե արդյոք նրա վրայից հանել են կասկածանքը, թե ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր