00:00:00

Դատական նիստերը շոու են. քաղաքացին կանգնած է սեփականությունը կորցնելու վտանգի առաջ

14:54, 22 մարտ 2018

Երեւան քաղաքի բնակչուհի Հասմիկ Նահապետյանը պնդում է իր հանդեպ անարդարություն է տեղի ունեցել: Արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը կայացրել է անարդար որոշում: Քաղաքացին կանգնած է հայրական տնից զրկվելու փաստի առաջ: Irakanum.am-ի հետ զրույցում Հասմիկ Նահապետյանը ներկայացրել է ընտանեկան պատմության դրվագները, որոնք հասել են դատարան եւ վերջնական հանգուցալուծում դեռեւս չեն ստացել: «Արդեն երեք տարի է դատական քաշքշուկի մեջ ենք: Չեմ հասկանում ինչ է կատարվում: Սեփականությունը, որը ներկայումս պատկանում է մայրիկիս, գրանցված է եղել հայրիկիս անունով՝ Նահապետյան Գագիկի: Հորեղբայրներս՝ Վաղիկ եւ Արմենը Նահապետյանները, ինչպես նաեւ հորաքույրս՝ Գոհար  Նահապետյանը իսկզբանե նոտարական կարգով հրաժարվել են հիշյալ սեփականությունից»,- ասաց Հասմիկ Նահապետյանը: Խոսքը նրա հոր կողմից գնված առանձնատան, որը գտնվում է  Փարպիում եւ Երեւան քաղաքում գտնվող սեփական տան մասին է: Երկու սեփականությունն էլ  գրանցված է եղել հայցվորի՝ Հասմիկ Նահապետյանի պապիկի անունով, եւ անցել է  որդիներից՝ Գագիկ Նահապետյանին: Վերջինիս մահից հետո էլ  որպես իրահավահաջորդ անցել է Գագիկ Նահապետյանի կնոջը:  «Հայրիկիս մահվանից անմիջապես հետո, 2015 թվականին հորեղբայրս միանգամից ասեց, թե ինչ պետք է լինի վերջը: Մամաս  ասեց, թող գոնե քառասունքը անցնի, կխոսենք: Մեկ ամիս չանցած զանգեց, ասելով, որ եթե ինձ չհանձնեք Երեւանի Մանուշյան փողոցում գտնվող տունը, ես գյուղի տունը եւս կխլեմ: Ես էլ ասեցի, դե փորձի»,- պատմեց Հասմիկ Նահապետյանը: Նրա հորեղբայրը ապա դիմում է դատարան: Նույն տարում բացվում է նաեւ Գագիկ Նահապետյանի թողած կտակը: Սեփականությունը ժառանգությունով փոխանցվել է Գագիկ Նահապետյանի կնոջը: Դատական երկրորդ նիտում հայցվորները հրաժարվում են սեփականությունից: Դատարանը կայացնում է որոշում, համաձայն, որի երկու տները սեփականության կարգով պատկանում են Հասմիկ Նահապետյանի մորը՝ Ադելաիդա Նահապետյանին: Մեկ ամիս անց, սակայն նրանք դարձյալ դիմում են դատարան, նույն պահանջով՝ սեփականությունից մասնաբաժին են ուզում: «Դատը շարունակվեց մինչեւ 2017 թվականը: Այդ ժամանակ որոշում կայացվեց, որ Մանուշյան փողոցում գտնվող տունը որպես ժառանգություն պատկանում է մորս, իսկ դաչայից 50 տոկոսը ըստ պապիկիս կտակի հասնում է պապայիս, իսկ մյուս 50 տոկոսը՝ երեքի մեջ»,- շարունակեց Հ. Նահապետյանը: Վերջինս ընդունում է դատարանի կայացրած որոշումը, փորձելով գտնել հաշտության եզրեր: Ըստ Հ. Նահապետյանի ինքն առաջարկել է հայվոր կողմերին գալ համաձայնության եւ  գնելով նրանց 50 տոկոս մասնաբաժինը: Սակայն հայցվորները դիմում են վերաքննիչ դատարան, պահանջով, թե առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն անարդար է, եւ գյուղում գտնվող առանձնատունը ամբողջովին իրենց է պատկանում: Հասմիկ Նահապետյանն ասաց, որ մինչ մահը հայրը իր եղբայրներին եւ քրոջը ապահովել է անհրաժեշտ գումարով: Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստերը ըստ Հ. Նահապետյանի ավելի շատ շոու էին հիշեցնում: «Ես չեմ ուզում մտածել, որ իրենք դատավորին փող են տվել, բայց այդպես էր դուրս գալիս: Դատարանում ինձ ոչ թողում էին խոսեմ, ոչ իրավաբանորեն մոտեցան իմ փաստաթղթերին»,- ասաց նա: Կտակը բացվել է 2007 թվականին, մինչդեռ դատարանում պնդվել է, թե այն բացվել է 2013 թվականին: «Այդտեղից էլ սկսվեց քաշքշուկը: Բոլոր դատերին ներկա էր հորքուրիս տղեն Կարենը, ինձ թվում է ինքն է ֆինանսավորում ամեն ինչ»,- ասաց նա: Հասմիկ Նահապետյանն էլ իր հերթին դիմել է վճռաբեկ դատարան: «Ինձ չի թվում, որ այնտեղ արդարություն կա: Կողմերի հետ փորձել եմ գալ համաձայնության, սակայն իրենք քաղաքի տունն  են ուզում»,- ասաց Հասմիկ Նահապետյանը: Քաղաքացին պնդում է, որ տեղի է ունենում անարդարություն, ինչի արդյունքում ինքը ներկայումս դատական քաշքշուկների մեջ է, եւ կանգնած է փաստաթղթերով իրենց պատկանող սեփականությունները կորցնելու վտանգի առաջ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր