Պաշտոնական Փհենյանն «ապօրինի» է որակել ամերիկացիների գործողությունները: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, թե կալանքի տակ է վերցրել ածուխ փոխադրող նավը, քանի ածխի արտահանումը հակասում է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմին, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Փհենյանը «գանգստերական քայլ» է անվանել բեռնատար նավի առգրավումը:
Այդ նավը նախ կալանքի տակ են վերցրել ապրիլին՝ Ինդոնեզիայի ափի մոտ, ապա դրա նկատմամբ հսկողություն են սահմանել ամերիկյան պատկան մարմինները: Ներկայումս նրանք նավը փոխադրում են դեպի ամերիկյան տարածքային ջրեր:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ածուխ արտահանելու փորձը հակասում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներին: