SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ուկրաինական մամուլը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության մամլո քարտուղար Եկատերինա Զելենկոյին:
Նրա խոսքերով՝ ինչպես սպասվում է, երդմնակալությանը ներկա է գտնվելու նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարեկ Շևչիվիչը, իսկ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը գլխավորելու է գլխավոր քարտուղարի օգնական Ալեխանդրո Ալվար-Գոնսալեսը:
Տեղեկությունը, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը ներկա է գտնվելու Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայությունում:
Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունն անցկացվելու է մայիսի 20-ին: