Nihat Hatipoğlu dün akşamki programında, 13 yaşındaki bir çocuğu ekranda istismar etmesini dinen savunmuştur. Çocuk istismarı kanunen suçtur. Savcılar gereğini yapmalıdır. Din adına yapılana ise önce Müslümanlar karşı çıkmalıdır.
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները: Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել:
«Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը հանցանք է։ Դատախազությունը պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է։ Նախ և առաջ մուսուլմանները հանուն իրենց կրոնի պետք է դրա դեմ դուրս գան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։