00:00:00

Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար

21:10, 17 մայիս 2019 Աշխարհ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում համաձայնություն Է ձեռք բերվել, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Նախարարի խոսքը մայիսի 17-ին մեջբերում Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Լավ Է, որ մենք համաձայնության հասանք, որ Ռուսաստանը պետք Է մնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. այդ թվում, որպեսզի միլիոնավոր ռուսաստանցիներ կարողանան պաշտպանության հասնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում»,- նշել Է Մաասը: Նախարարը նաեւ հայտնել Է, որ հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի հարթակներում: «Ըստ որում խոսվել Է նաեւ Ուկրանիայի մասին, որտեղ մեզ անհարժեշտ Է Ռուսաստանի կառուցողական ավանդը, եւ Իրանի մասին»,- նշել Է նա: «Մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր