00:00:00

ԱՄՆ Ալաբամա նահանգում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը

03:30, 17 մայիս 2019 Աշխարհ

ԱՄՆ Ալաբամա նահանգն աբորտն արգելող օրենք է ընդունել: Օրենքն արգելում հղիության ցանկացած փուլում աբորտի իրագործումը: Այս մասին հաղորդում է Euronews-ը: ‏Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը, ձայների 74-3 հարաբերակցությամբ, հավանության է արժանացրել օրենքի նախագիծը՝ բացառելով աբորտի արգելումը միայն մոր առողջական խնդիրների դեպքում: Սենատն, իր հերթին, սահմանափակում է ավելացրել բռնաբարության և սեռական ոտնձգությունների դեպքերի համար: Սենատում որոշումն ընդունվել է ձայների 25/6 հարաբերակցությամբ: «Աբորտի արգելման» օրենքն այս տարի ընդունել են Միսիսիպի, Կենտուկի և Օհայո նահանգները: Թենեսիի, Միսսուրիի, Հարավային Կարոլինայի, Ֆլորիդայի, Տեխասի, Լուիզիանայի և Արեւմտյան Վիրջինիայի օրենսդիրները նույնպես նմանատիպ նախագծեր են քննարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր