00:00:00

Մեծ Բրիտանիան բարձրացրել է Իրաքում իր անձնակազմի համար սպառնալիքի մակարդակը

03:50, 17 մայիս 2019 Աշխարհ

  Մեծ Բրիտանիան բարձրացրել է Իրաքում՝ Իրանի կողմից ռիսկի բարձրացման պատճառով իր անձնակազմի համար սպառնալիքի մակարդակը, հաղորդում է Sky News-ը: Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ Կատարում բրիտանական ուժերն ու դիվանագետները բարձր պատրաստվածության վիճակում են գտնվում: Երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից: Սակայն նախօրեին նախարարությունը հայտարարել էր, որ խոստովանում է տարածաշրջանում բրիտանական, ամերիկյան եւ կոալիցիոն ուժերում սպառնալիքի առկայությունն ու գործում է համապատասխան կերպով: Նախարարությունը հայտարարում է, որ մշտապես վերահսկում է անձնակազմի անվտանգությունը: «Մեծ Բրիտանիան արդեն վաղուց հայտարարել է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող պահվածքի առթիվ իր մտավախությունների մասին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր