00:00:00

Թրամփը հուսով է, որ Իրանի հետ պատերազմ չի լինի

03:40, 17 մայիս 2019 Աշխարհ

  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Իրանի հետ պատերազմ չի լինի՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը: «Հուսով եմ՝ չի լինի»,- լրագրողներին հայտնել է Թրամփը՝ պատասխանելով Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին: Նշենք, որ ԱՄՆ-ն ավիակիրներ եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց եւ հետ կանչել Իրաքից իր դիվանագիտական անձնակազմին՝ ի պատասխան «Իրանի եւ Մերձավոր Արեւելքում նրա աջակիցների կողմից սպառնալիքների աճին»: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Իրանին բազմիցս նախազգուշացրել է ցանկացած սադրանքի դեպքում պատասխանելու մասին: Թրամփը հերքում է, որ իր վարչակազմում Իրանի պատճառով տարաձայնություններ կան: Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանում շուտով կցանկանան խոսել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր