00:00:00

Լոնդոնը համաձայն է Վաշինգտոնի հետ Իրանի վերաբերյալ գնահատականներում

02:30, 17 մայիս 2019 Աշխարհ

Բրիտանիան համաձայն  է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում եւ սերտորեն համագործակցելու  է իր դաշնակցի հետ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, գրում է Reuters-ը: Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում, իսկ հետո Բրյուսելում  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Իրանի հարցը: «Մենք համակարծիք ենք, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում», - Twitter-ում գրել է Հանթը: «Ինչպես միշտ, մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավիակիր եւ B-52 ռմբակոծիչներ էր ուղարկել Մերձավոր Արեւելք՝ պատճառաբանելով, որ «Իրանի կողմից սպառնալիքների մասին հստակ նշաններ կան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր