00:00:00

Ֆլորիդայում ալիգատորը հայտնվել է ԱՄՆ ՌՕՈՒ բազայի թռիչքուղում

02:20, 17 մայիս 2019 Աշխարհ

Ֆլորիդայում ալիգատորը հայտնվել է ԱՄՆ ՌՕՈՒ բազայի թռիչքուղում: Զինվորականները բեռնիչ են օգտագործել սողունին դուրս բերելու համար: Tampa Bay Times-ը հաղորդում է, որ խոշոր սողունը նկատվել է Մաքդիլ ՌՕՈՒ բազայի թռիչքուղում:  Facebook-ի էջում բազայի աշխատակիցները հրապարակել են գիշատիչի նկարը՝ նշելով, որ «ընկերասեր ալիգատորը պարզապես պատրաստվում էր թռիչքին»: Ենթադրաբար ալիգատորը դուրս է եկել բազայի ջրամբարներից մեկից: Նրան անվտանգ վայր են տեղափոխել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր