00:00:00

Քոչարյանը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և հեռացավ. դատական նիստը կշարունակվի վաղը

22:15, 14 մայիս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր՝ մայիսի 14-ին, հետաձգեց։ Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 13:30-ին։ Նիստի ավարտին Քոչարյանը շրջվեց, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և ասաց, որ արդեն կարող են գնալ։ Երկրորդ նախագահին նրա աջակիցները ճանապարհեցին ծափերով։ Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Այսօրվա նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել մեղադրանքի կողմը։ Ըստ դատախազների՝ դեռևս չեն վերացել Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը։ Քոչարյանի պաշտպանները հաջորդ դատական նիստին կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գեւորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր