Էրդողանը Պուտինին է հայտնել իր անհանգստությունները վերջին երկու շաբաթում Իդլիբի լարվածության թուլացման շրջանում տեղի ունեցող` հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, հայտնում է yerkir.am-ը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը թվիթերյան էջում հայտնել է, որ Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իդլիբի` վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:
Ըստ Ալթունի` հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի ղեկավարության նպատակը ռուս-թուրքական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելն ու Աստանայի համաձայնության ոգին թուլացնելն է: