00:00:00

Քոչարյանի կողմնակիցները փողով են պաշտպանում նրան

13:53, 14 մայիս 2019

Մենք եկել ենք ցույց տալու, որ Ռոբերտ Քոչարյանին ծափ չտվողների քանակն ավելի մեծ է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիայի համակարգողը: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 12:30-ին շարունակվելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, այս պահին դատարանի բակում են հավաքվել ընդդեմ և հանուն Քոչարյանի պայքարողները: ‹‹Եկել ենք, որ Քոչարյանի կողմնակիցները միջազգային հանրությանը ցույց չտան, որ տեսեք Քոչարյանը մտավ դատարան բոլորս ծափ ենք տալիս: Եթե իրենք մտածում են, որ միջազգային հանրության ‹‹աչքին թոզ կփչեն››, ցույց կտան, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ու իրեն բանտարկել են, ամբողջ ազգը նրա կողմնակիցն է, ապա մենք եկել ենք ապացուցելու, որ Քոչարյանի կողմնակիցները մի քանի մարդիկ են, ովքեր որոշակի ֆինանսական օժանդակության դիմաց կազմակերպում են այս ամեն ինչը››,-ասաց ընդդեմ Քոչարյանի ակցիայի համակարգողը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանուն Քոչարյանի թևը ուղղորդվում է, խոչնդոտում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, դատարան մտնելու իրավունքը: ‹‹Եկել ենք իրավապահանջ քաղաքացի լինենք, տեր լինենք մեր արած հեղափոխությանը, քանի որ բոլորս էլ պարզ գիտակցում ենք՝ եթե թույլ տանք այսօր, այստեղ մարդիկ իրենց այսպես դրսևորեն, դա ինչ-որ տեղ պարտություն կլինի, քանի որ միջազգային հանրությունը կմտածի՝ Հայաստանում տեղի է ունեցել ոչ իրավաչափ հեղափոխություն››,-նշեցին ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր