00:00:00

Վիճաբանություն, կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր

15:47, 14 մայիս 2019 Իրավական

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են Opel-ի վարորդի ինքնությունըմ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր