00:00:00

ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին. խոսնակ

13:03, 14 մայիս 2019

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»: Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով եւս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետեւաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչեւ հասկանան, ի վերջո, ինչպես են դուրս գալու իրենց իսկ ձեռքով «եփած ճաշից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր