00:00:00

Վթար Շիրազի փողոցում. «ՎԱԶ-21010»-ի վարորդին հասցրել են հիվանդանոց

14:25, 14 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ.Հ.): Փրկարարները «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր