00:00:00

Այսօր՝ ավելի կազմակերպված. Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները կրկին կբախվեն. «Ժողովուրդ»

13:54, 14 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջև հաճախ բախումներ էին տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ևս դատարանի դիմաց սպասվում է երկու թևերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը ևս սպառնում է վերածվել բախման։ Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, և չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները։ Ի դեպ, հատկանշական է, որ Քոչարյանին սատարելու համար դատարան եկածները երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էին պարզել նրա նկարներով ցուցապաստառներ այն դեպքում, երբ իրենց պահանջն իշխանությունից է, իսկ ՀՀ-ում Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն իշխանության ղեկին չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր