00:00:00

Նոր բևեռներ՝ իշխանության ներսում. Իրենց դիրքերն են հաստատում Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Կարապետյանը. «Փաստ»

13:43, 14 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թևեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թևերի առկայության դեպքում կկտրի այդ թևերը: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում: Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռևս մինչև իշխանության գալը, դրա վկայությունն էր նաև հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր