00:00:00

«Պրիվետ Ռոբ եւ վարձկաններ»

04:46, 14 մայիս 2019 Բլոգ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ձեւավորվել է «Պրիվետ Ռոբ եւ վարձկաններ» խորագրով իվենթ, որտեղ նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ պատրաստվում են վաղը՝ մայիսի 14-ին հավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի դիմաց։ Այս ակցիան ըստ էության պատասխանն էր մայիսի 13-ին նույն դատարանի դիմաց ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացրած ակցիայի։ Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ Քոչարյանի աջակիցները շշով հարվածել էին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ Ակցիայի մասնակիցներից հինգին բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք, նրանց թվում է եղել նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Սույն հեռուստաընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր