00:00:00

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հյուրընկալել է Հայաստանի տեղեկատվական ոլորտի պատասխանատուներին

22:29, 13 մայիս 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 13-ին ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին և նրա հետ Արցախ ժամանած Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների:
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի փոխանցմամբ՝ խումբն Արցախ է ժամանել տեղեկատվական դաշտում հետագա համագործակցության ծրագրերի շրջանակն ուրվագծելու և դրանց իրականացման գործիքակազմը մշակելու համար: Նպատակը՝ Արցախի ներքին և արտաքին կյանքի վերաբերյալ տեղեկատվության սփռման դաշտի ընդլայնումն է:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուների՝ Արցախի հետ կապված նախաձեռնությունը և ընդգծել փոխգործակցության կարևորությունը: Ազգային ժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները՝ առաջարկելով՝ համագործակցություն նաև այդ ուղղություններով: Հանդիպմանը քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության խնդիրներին, մասնագետների վերապատրաստմանը և տեղեկատվության շրջանառությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր