00:00:00

Իրանի ԱԳՆ-ը անհանգստություն է հայտնել Օմանյան ծոցում տեղ գտած միջադեպի կապակցությամբ

02:17, 14 մայիս 2019 Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ը իր անհանգստությունն է հայտնել Օմանյան ծոցում մի քանի առեւտրային նավերի վրա իրականացված հարձակման կապակցությամբ եւ նախազգուշացրել է արտասահմանյան երկրների դավադրության մասին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին կիրակի օրը Օմանյան ծոցում մի քանի նավերի մասնակցությամբ միջադեպն անվանել է «տագնապալի ու ափսոսանքի արժանի» եւ կոչ է արել ջանքեր ձեռնարկել միջադեպի պատճառները պարզելու համար։ Ափսոսանք հայտնելով տարածաշրջանի նավարկության եւ ծովային տրանզիտի վրա միջադեպի ունեցած բացասական հետեւանքների համար, Մուսավին նախազգուշացրել է անբարյացակամների կողմից տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խախտելուն ուղղված դավադրությունների հավանականության մասին։ Նա տարածաշրջանի երկրներին կոչ է արել աչալրջություն ցուցաբերել ավանտյուրիզմի ամեն դրսեւորման հանդեպ։ Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր