00:00:00

Բելլա Քոչարյանի ազգականն է հարվածե՞լ Գասպարիին

21:35, 13 մայիս 2019

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացված բողոքի ակցիայից հետո մի քանի հոգու բերման են ենթարկել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 5 հոգի են։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Սույն հեռուստաընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Ինչ վերաբերում է Արմեն Թավարդյանին, ապա կան տեղեկություններ, որ նա է շշով հարվածել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ Թավարդյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի ազգականն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր