00:00:00

Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. անսպասելի հայտարարություն է արվել

21:23, 13 մայիս 2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13–ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները. Արք. Արամ Աթեշյանը եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ Ավելի ուշ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հանդիպմանը համաձայնվել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրությունները անցկացնել հունիսի 24–ին։ Այս տարվա ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա եւ պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր