00:00:00

Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են համագործակցության հարցեր

18:57, 13 մայիս 2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հատկապես հայապահպան և պետականաշեն ծրագրերում առավելագույն մասնակցության նպատակով, հատկապես դեպի Հայաստան սփյուռքահայ շարժման խթանման տեսանկյունից ամուր կապեր հաստատելու վերաբերյալ։ Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել առաջիկա առիթին այցելել Տավուշ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր