00:00:00

Տարոն Մարգարյանի «սաքուլիկները»՝ Քոչարյանի աջակիցներ

21:33, 13 մայիս 2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը  ուղեկցվում է Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով: Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Քոչարյանի աջակիցները բավականին ագրեսիվ են, եւ պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվում ինչպես դատարանի դիմաց, այնպես էլ նիստերի դահլիճում։ Տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ  միջադեպ էր տեղի ունեցել։ Քոչարյանի աջակիցները շշով հարվածել էին Գասպարիին։ Իսկ քիչ առաջ էլ ծեծկռտուք տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների եւ մի քանի քաղաքացիների միջեւ։ Դատարանի դահլիճում եւ շենքի դիմաց ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի գործողություններ են անում եւ նրա ազատությունն են պահանջում նախկին ՕԵԿ-ականներն ու  որոշ երիտհանրապետականներ, որոնք նախկինում Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «շահառուներն» են եղել։  Նախկին ՕԵԿ-ականի վերաբերյալ գրառում արել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, տեղադրելով տվյալ անձի լուսանկարը։ Ռոբերտ Քոչարյանի ազատության «ջատագովների» շարքում են նաեւ Տարոն Մարգարյանի «ծանր հրետանին»։ Խոսքը «սաքուլիկների» մասին է։ Ազատություն ռադիոկայանի տեսանյութից երեւում է, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքվածների շարքում են նաեւ այն երիտասարդները, ովքեր «դոշ» էին տալիս Տարոն Մարգարյանի համար, փակելով լրագրողների ճանապարհը, ովքեր ցանկանում էին լուսաբանել այդ ժամանակ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը։ Ռոբերտ Քոչարյանը մնացել է «սաքուլիկների» հույսին։ Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի։ Նույն անձը՝ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը։ Այս թեմայի վերաբերյալ այլ մանրասներ՝ քիչ անց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր