00:00:00

«Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»

20:43, 13 մայիս 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Դատավորը թույլ տվեց բացել դատական նիստերի դահլիճի դուռը, որպեսզի հավաքվածները ներս մտնեն: Մինչ այդ, լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի դահլիճից դուրս: Այստեղ էր նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Միջադեպ տեղի ունեցավ նրա ու Քոչարյանի աջակիցների միջև: Գասպարին բղավում էր «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցները շշով հարվածել են իրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր