00:00:00

Նախարարը՝ Մալայան ԲԿ-ում պատահած աղմկահարույց դեպքի մասին

21:01, 13 մայիս 2019

Այն դեղը, որի պատճառով Ս.Մալայանի ակնաբուժական կենտրոնում վնասվել է 6 պացիենտների տեսողությունը, ներկրվել է բոլոր կանոններին համապատասխան, նրա սերիական համարը համապատասխանում է գրանցման բոլոր պահանջներին: Կարելի է ենթադրել, որ պացիենտների մոտ խնդիրները ծագել են դեղի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, այլ ոչ թե դեղի կամ դրա ապօրինի ներկրման հետ կապված խնդիրների պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ սա միայն ենթադրություն է, եւ որ միայն փորձաքննությունը կարող է պարզել, թե ինչն է այն խնիրների պատճառը, որոնց հետո բախվել են հիվանդները: Հետաքրքիր է, որ դեղամիջոցը, որը ներարկվել է պացիենտներին, համար, ներկրվել է ոչ թե Նատալի ֆարմի կողմից, ինչպես սկզբում հաղորդվում էր, այլ բոլորովին այլ ընկերության կողմից, որի անունը նախարարն առայժմ գերադասեց չշնել: Նախարարի խոսքով, այժմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, որոշելու համար՝ արդյոք կան հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Այս գործի ուղղությամբ աշխատում են նաեւ տեսչություններից, ինչպես նաեւ Դեղերի փորձաքննությունների կենտրոնից եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից մասնագետները: Ինչպես նշեց նախարարը, եթե պարզվի, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների կողմից անփութություն է թույլ տրվել, որի պատճառով վնաս է հասցվել քաղաքացիների առողջությանը, դա պետք է իրավական հետեւանքներ ունենա: Հիշեցնենք, որ 10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին Ս.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում արվել էր ներակնային ներարկում, լուրջ խնդիրներ էին առաջացել տեսողության հետ կապված, եւ նրանց վիրաբուժական միջամտություն էր պահանջվել։  Կատարվածի հանգամանքները դեռ պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր