00:00:00

Վերսկսվել է Ասանժի գործի հետաքննությունը

19:35, 13 մայիս 2019 Աշխարհ

Շվեդական դատախազությունը վերսկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի գործի հետաքննությունը, որը կասկածվում է սեռական հողի վրա կատարած հանցագործությունների մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Գոյություն ունի լուրջ հիմք՝ կասկածելու Ասանժի մեղք գործելուն։ Հետաքննությունը փակելու որոշումն ընդունվել է այն հիման վրա, որ անհնար էր Ասանժի ներկայությունը դատարանում, այլ ոչ թե հենվում էր գործի հանգամանքների վրա»,- ասել է օկրուգային գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարիա Փերսոնը։ Նրա խոսքով՝ Շվեդիան հարցապնդում կներկայացնի WikiLeaks-ի հիմնադրին արտահանձնելու վերաբերյալ։ Ասանժին մեղադրել են 2010-ին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ։ 2012 թվականից նա թաքնվել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունում՝ զգուշանալով սկանդինավյան երկիր արտահանձնումից։ Ապրիլին Ասանժին կալանեցին ըստ օրդերի, որը տրվել էր 2012 թվականին դատարան չներկայանալու համար։ Հետաքննությունը Շվեդիայում դադարեցվել է 2017-ին, բայց Ասանժի ձերբակալությունից հետո մեղադրանք ներկայացրած կանանցից մեկի փաստաբանը պահանջել է վերսկսել այն։ Փորձագետների գնահատականներով՝ Շվեդիա արտահանձնման պարագայում նրան կարող է սպառնալ երկու տարվա ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր