00:00:00

«Բարգավաճ Հայաստանի» օրակարգում Ռ․ Քոչարյանի հետ դաշինք ստեղծելու հարց չկա

17:27, 13 մայիս 2019

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրակարգում չի քննարկվում։ Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Ընդ որում՝ ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հայտարարություններն այս հարցի վերաբերյալ բացառապես նրանց անձնական գործն են։ «Մենք ունենք մեր օրակարգը, եւ այդ օրակարգում մենք չենք քննարկում որեւէ մեկի հետ դաշինք ստեղծելու հնարավորությունը»,- պարզաբանել է Տոնոյանը։ Հարցին, թե կա արդյոք հավանականություն, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ ապագայում, Տոնոյանը պատասխանել է, որ գուշակություններով չի զբաղվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր