00:00:00

Ճանապարհային երթեւեկության ոլորտում ոչինչ չի փոխվել. նույն վիճակն էր թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հիմա. Նորիկյան

18:07, 13 մայիս 2019 Իրավական

Ճանապարհային երթեւեկության ոլորտում ոչ մի բան չի փոխվել: Անմխիթար ու մտահոգիչ վիճակը նույն է թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հիմա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 5722 իրավախախտում՝ 358-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում: 51 դեպքով ավելացել են ոչ մեծ ծանրության, 70 դեպքով միջին ծանության, 224-ով՝ ծանր հնացագործությունների, 13-ով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Գրանցվել է սպանության 12 դեպք: 2018թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է սպանության 9 դեպք: Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 166 դեպք, 95-ով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին: Արձանագրվել է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 345 դեպք, 67 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին: Արձանագրվել է 59 մահվան ելքով ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 3 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին: Արձանագրվել է 69 խուլիգանության դեպք՝ 3 դեպքով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին: 70 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը: Գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 100 դեպք, 58 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին: 608 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 2470 դեպք: Արձանագրվել է ավազակության 26 դեպք, նախորդ տարվա 13 դեպքի համեմատ, գողության 2062 դեպք նախորդ տարվա 1459 դեպքի համեմատ, յուրացման 77 դեպք նախորդ տարվա 56 դեպքի համեմատ: 130 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 248 դեպքի համեմատ արձանագրվել է բնակարանային գողության 378 դեպք: Շուրջ 140 դեպքով պակասել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու եւ անցնելու 97 դեպք նախորդ տարվա 40 դեպքի համեմատ, արձանագրվել է կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության 129 դեպք, նախորդ տարվա 70 դեպքի համեմատ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 524 դեպք, ախորդ տարվա 778 դեպքի համեմատ: Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ մայիսի 5-ին։ Հ.Գ. Հրապարակված վիճակագրական տվյալների համառոտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետեւության, որ շարունակվում է մտահոգիչ մնալ բնակարանային գողությունների թվի շարունակական աճը: Ինչ վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ մահվան ելքով դեպքերի թվի դինամիկային, ապա կարելի է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո այս ոլորոտում ոչ մի բան չի փոխվել, մնացել է նույն անմխիթար վիճակը, այն դեպքում, երբ նոր իշխանությունները 13,7 մլրդ դրամ ներեցին իրավախախտ վարորդներին, բազմաթիվ վայրերից հեռացրեցին արագաչափերը, ճանապարհային ոստիկանությունը գրեթե չի ՛՛Երեւում՛՛, ինչպես նախկինում: Այս տվյալները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրի հետ, որը թաքնված է մեր մտածողության, դրսեւորվող վարքագծի եւ կրած արժեհամակարգի մեջ: Մենք չունենք երթեւեկության կուլտուրա, չունենք անվտանգ ճանապարհներ, չունենք անհրաժեշտ կանխարգելիչ համակարգեր, չունենք այնպիսի ոստիկանություն, որ կարող է կանխարգելել ճանապարհային իրավախախտումները եւ ամենակարեւորը՝ չունենք այս հարցերի լուծման պատասխանները…Շա՛տ բան չունենq>:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր