00:00:00

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանում մամուլն այժմ ազատ է, քան երբևէ

16:53, 13 մայիս 2019

Անցած տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանը դարձել է դեմոկրատական երկիր։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միակ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ, երբ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Սկսած 1995 թվականից՝ ընտրությունների բոլոր արդյունքները կեղծվել են, ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ «եթե մեկ տարի առաջ մենք ինչ-որ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են չկեղծված ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»։ Հարցին, թե արդյոք Փաշինյանն ընդդիմություն ունի, վարչապետը պատասխանել է՝ «այո, իհարկե»։ «Որքանո՞վ է ուժեղ ընդդիմությունը, եւ ինչպե՞ս եք շփվում նրա հետ»։ «Մենք նրա հետ նորմալ ենք շփվում։ Դե, իհարկե, երբեմն լինում են բուռն բանակռիվներ, բայց դա նորմալ է դեմոկրատական երկրի համար։ Կարող եմ երաշխավորել, որ ընդդիմադիր գործունեության համար սահմանափակումներ չկան։ Հայաստանում մամուլն ազատ է, ինչպես երբեք, չկա ոչ մի գրաքննություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով ռուսական ալիքների արգելքի նախաձեռնության մասին հարցին՝ վարչապետը հավաստիացրել է, որ նման նախաձեռնություն չկա։ Լրագրողի ակնարկին, թե «ձեր կուսակցության պատգամավորները»՝ Փաշինյանը նկատել է, որ հարցը կապված է հանրությունում քննարկումների հետ՝ ելնելով այն բանից, որ երբեմն ռուսական հեռուստաալիքները հակահայկական գիծ են վարում։ «Վարո՞ւմ։ Ես այն չեմ նկատում։ Այսինքն՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը դրված չէ»,- ամփոփել է լրագրողը՝ հաստատական պատասխան ստանալով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր