00:00:00

Օրական քանի՞ գավաթ սուրճ կարելի է խմել

17:35, 13 մայիս 2019

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե քանի գավաթ սուրճ կարելի է խմել՝ չվախենալով վնասել սիրտը։ Անցկացված հետազոտության համաձայն՝ ավելի քան վեց բաժակ սուրճը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը 22 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են 37-73 տարեկան 347 077 մարդու տվյալներ։ Մասնագետները կենտրոնացել են CYP1A2 գենի վրա, որը մասնակցում է կոֆեինի մետաբոլիզմում։ Պարզվել է, որ օրական վեց բաժակ սուրճը վնասակար է անգամ նրանց, որոնց օրգանիզմը, շնորհիվ CYP1A2-ի, կոֆեինը յորացնում է 4 անգամ ավելի արագ։ Իր կողմից՝ Մակգիլի (Կանադա) համալսարանի սրտաբան-բժիշկ Քրիս Լաբոսը սուրճի սիրահարներին կոչ է անում ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչի հետ են նրանք սիրում խմել ըմպելիքը։ Այսպես, սուրճի մեջ շաքար, սերուցք եւ տարբեր հոտավետ նյութեր ավելացնելը բարձրացնում է կալորիականությունը, ինչն արդյունքում կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր