00:00:00

Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել

17:20, 13 մայիս 2019 Աշխարհ

Հզոր «Ֆանի» ցիկլոնի, որն ամսվա սկզբին պատուհասել էր հնդկական արեւելյան Օրիսա նահանգը, զոհերի թիվը հասել է 64-ի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 43 տուժածի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցիկլոնից ամենից շատ տուժել է Պուրի ափամերձ քաղաքը, որտեղ տարերքի հարվածից մեկ շաբաթ հետո փրկարարները հայտնաբերել են եւս 18 հոգու մարմին։ Ներկայում իշխանությունները տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, որոնց մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ, այդ թվում՝ զինվորականներ։ Հասցված վնասի վերջնական ծավալի մասին դեռեւս չի նշվում։ «Ֆանի» ցիկլոնը, որը հարվածեց Օրիսային մայիսի 3-ին, նահանգի համար ամենահզորն էր 2014-ից ի վեր, իսկ երկրի համար՝ վերջին 20 տարիներին։ Այն ուղեկցվեց հեղեղումներով եւ փոթորկուն քամիներով, որոնց արագությունը հասնում էր ժամում 200 կիլոմետրի։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նահանգի ղեկավարությունը տարհանել եւ ժամանակավոր կեցության ճամբարներում է տեղավորել ավելի քան միլիոն մարդու։ Փորձագետները նշում են, որ եթե բնակիչները չտարհանվեին վտանգավոր գոտիներից, զոհերի թիվն ավելի մեծ կլիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր