00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 169 արտակարգ դեպք

17:15, 13 մայիս 2019

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 74 հրդեհ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 14 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի: Գրանցվել է օձերի հայտնաբերման 16 դեպք: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր