00:00:00

Արցախում ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

16:09, 13 մայիս 2019

Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է  ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա առողջական վիճակում դրական դինամիկան պահպանվում է։ Զինծառայողն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր