00:00:00

Քոչարյանն ուղղակի շանտաժ է անում դատական համակարգին. Սարգիս Միքայելյան

14:52, 13 մայիս 2019

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է անում մեղադրյալ Քոչարյանը: Նա հանգիստ նստած չէ: Նա պաշտպանվում է ինչպես հարկն է: Նա իրենով է անում լրատվամիջոցներ, նա իրեն սատարողներ է ձեռք բերում երկրի ներսում և երկրից դուրս, նա կազմակերպում է «Քոչարյանի աջակիցների հավաք», նա նամակներ է գրում մեզ ու արտաքին աշխարհին և այլն: Նամակում, մասնավորապես, ասում է. «Ես մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ, համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը և վերջակետ դրել։ Բայց, ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ»: Հետո էլ փորձում է իր համար լավատեսական սցենարի հույսեր հաղորդել և ասում է, որ ինքը չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատրաստ է պայքարել, և հնարավոր է որ իր գրքում նոր գլուխ հայտնվի: Նրա տեքստի հիմնական միտքն այստեղ, կարծում եմ, այն է, որ դեռ վաղ է խաչ քաշել Քոչարյան-քաղաքական գործչի վրա, և նա դեռ կարող է վերադառնալ: Այսինքն՝ վերադառնալ իշխանության: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Օրինակ, եթե անգամ իրեն դատապարտեն, ապա մի օր «իրավիճակի փոփոխության պատճառով» Քոչարյանը կարող է բանտից ազատվել, ինչպես ազատվեցին դատապարտված հայտնի դաշնակցականները հենց Քոչարյանի օրոք՝ «իրավիճակի փոփոխության» հիմնավորմամբ: Հենց սրանով է, որ Քոչարյանն ուղղակի շանտաժ է անում դատական համակարգին: Չհամարձակվե՛ք ինձ նստեցնել, թե չէ, մեկ էլ տեսար՝ ազատվեցի ու վերադարձա ակտիվ քաղաքականություն... Իսկ թե ինչեր կարող են տեղի ունենալ, եթե Քոչարյանն ակտիվ քաղաքականության մեջ է՝ բոլորս գիտենք, բոլորս դա տեսել ենք: Օրինակ՝ և՛ պալատական հեղաշրջում, և՛ գեներալի սպանություն շքամուտքում, և՛ երկու կրակոցով ինքնասպանություններ, և՛ սրճարանում մարդկանց ծեծելով սպանել, և՛ Հոկտեմբերի 27, և՛ Մարտի 1 և այլն... Գիտեք չէ՞, հարգելի դատավորներ, հիշում եք, չէ՞... Իսկ վաղը սկսվում է դատավարությունը: Այնպես որ՝ դատելիս յոթը չափեք, նոր մեկը կտրեք, կարծես թե հուշում է Քոչարյանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր