00:00:00

«Իմ քայլի» պատգամավորը փողոցում կանխել է քաղաքացու ծեծը

14:35, 13 մայիս 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նախօրեին՝ մայիսի 12-ի երեկոյան միջադեպի է ականատես եղել եւ միջամտել: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Չարենց փողոցով մեքենայով գնում եմ, տեսնեմ մի քաղաքացու ծեծի են ենթարկում, կանգնեցի, միջամտեցի եւ ոստիկանություն ու շտապ օգնություն կանչեցի: Այժմ Կենտրոն եւ Նոր Մարաշ ոստիկանական բաժանմունքում եմ, կասկածյալը բերման ենթարկված, իսկ տուժուղին հեսա կմոտենան բժիշները: Նոր Հայաստանում նման գործելաոճն արգելված է ու բոլորս մեր մասով պետք է հսկողություն իրականացնենք»: Ավելի ուշ նա հավելել է. «Էրեբունի հիվադանոցում եմ, տուժողին վիրակապում են, վտանգավոր բան կարծես թե չկա: Ձեր հին բարքերը թողեք անցյալում, այլապես ստիպված յուրաքանչյուրիդ հետ անհատական կզբաղվենք՝ օրենքի շրջանակներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր