00:00:00

Ճապոնիայում կառուցել են աշխարհում ամենաերկար ճոճանակը

13:45, 13 մայիս 2019 Աշխարհ

Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում տեղադրել են աշխարհում ամենաերկար ճոճանակը: Այդ շրջանաձեւ է, իսկ երկարությունը կազմում է 163 մետր: Երկաթե կառույցի վրա կարող է ճոճվել միաժամանակ 100 մարդ, հաղորդում է Esquire-ը: Ճոճանակն ավելացվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կազմակերպության ներկայացուցիչներն իրենք են չափել ճոճանակի երկարությունն ու հաստատել, որ դրա նմանակը չկա աշխարհում: Տեղի իշխանությունները որոշել էին կառուցել այդ ճոճանակը հինն ապամոնտաժելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նորը կառուցելու մասին ծնողների բազմաթիվ խնդրանքներից հետո: Նախագծի իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել էր ավելի քան 1 մլն դոլար: Նախորդ ռեկորդը պատկանել է Նիդերլանդների զբոսայգիներից մեկում տեղադրված ճոճանակին, որի երկարությունը 133 մետր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր