00:00:00

Չինաստանում բեռնատարի կողաշրջվելու պատճառով ավելի քան 10 մարդ է զոհվել

13:10, 13 մայիս 2019 Աշխարհ

Չինաստանում՝  Չժեցզյան նահանգի Վենլին քաղաքում,   բեռնատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ: Եվս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Տեղի ունեցածի հետևանքով մահացել է 12 մարդ: Նրանցից 8-ը զոհվել է տեղում, իսկ մյուս 4-ը` հիվանդանոցում: 11 մարդ վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- գրված է հայտարարության մեջ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր